Ուժեղ պшյթյուն եղավ ու հայտնվեցինք կոլապսի մեջ․ ինչ է եղել Ռոստովի մարզում

Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող Տագանրոգ քաղաքում տեղի է ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարային անջատում, ինչի հետևանքով քաղաքի մի շարք հատվածներում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Տեղական իշխանությունները հաստատել են, որ աշխատանքներ են տարվում մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Քաղաքացիների հաղորդմամբ՝ դեպքից մի քանի րոպե առաջ քաղաքում լսվել է պայթյունի ձայն․ «Ուժեղ պայթյուն եղավ ու հայտնվեցինք կոլապսի մեջ»։ Դրանից հետո որոշ տարածքներում նկատվել է հրդեհ, իսկ մի շարք բնակիչներ հայտնել են ջրի և լույսի բացակայության մասին։

Ներկայում մասնագետները պարզում են վթարի պատճառները։ Քաղաքային ծառայությունները ներգրավված են վերականգնողական աշխատանքներում, իսկ բնակիչներին հորդորել են պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական տեղեկություններին։

Կիսվել սոց․ ցանցերում