Տավուշի մարզում հարուցվել է գործ զինվпրական ծառայությունից խուսափելու առթիվ

Նոյեմբերի 4-ին Տավուշի մարզի Տավուշի կայազորի զինվորական դատախազությունում գործ է հարուցվել զինվորական տարածքային ստորաբաժանում չներկայանալու և ծառայությունից խուսափելու դեպքով։ Գործը նույն օրը մակագրվել է Տավուշի մարզային դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին։ 

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Տ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտավոր լինելով 2021 թվականի ձմեռային զորակոչին ներկայանալ Տավուշի մարզի թիվ 1 տարածքային ստորաբաժանում, անցնել համապատասխան բուժզննում և զինվորական ծառայությանը պիտանի ճանաչվելու դեպքում զորակոչվել ՀՀ զինված ուժեր՝ չի ներակայացել և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2021 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոց․ ցանցերում