ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ

Նյու-Յորքի Քվինսի շրջանում վաճառքի է հանվել այն տունը, որտեղ անցել են ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կյանքի առաջին չորս տարիները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հրապարակման, 1940 թվականին Ֆրեդ Թրամփը՝ ԱՄՆ ներկայիս նախագահի հայրը, Jamaica Estates շրջանում կառուցել է այդ տունը։ Այն գտնվում է Մանհեթենից 23 կմ հեռավորության վրա։ Տունը «Թյուդորյան ոճի» է։ Երբ Դոնալդ Թրամփը եղել է չորս տարեկան, Թրամփների ընտանիքը տեղափոխվել է այլ շրջան՝ ոչ հեռու։ Տունն ունի հինգ ննջասենյակ, զբաղեցնում է մոտ 232,3 քառ մետր տարածք, եւ 93 քառ մետր մակերեսով ներքնահարկ։

 

Կիսվել սոց․ ցանցերում