Կնոջ մոտ հայտնաբերել են ապօրինի մшրիխուանա

2025 թվականի նոյեմբերի 10-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանի Սյունիքի մարզի դատախազությունում գործ է հարուցվել ապօրինի մարիխուանա ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ։ Նույն օրը մակագրվել է մարզի դատավոր Վազգեն Սմբատյանին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Ս.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խոշոր չափերով՝ 15.46 /տասնհինգ ամբողջ քառասունվեց հարյուրերորդական/ գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն և առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել է խոշոր չափերով՝ 15.46 /տասնհինգ ամբողջ քառասունվեց հարյուրերորդական/ գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կիսվել սոց․ ցանցերում