Չեմ ուզում բեռ լինել թիմի համար․ Մես սի

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է աշխարհի 2026թ. առաջնության մասին, հայտնում է Diario Sport-ը։

«Ինձ ոգեշնչում է, որ աշխարհի առաջնությունը սարերի հետևում չէ։ Հավաքականում խաղալը միշտ յուրահատուկ զգացում է, բայց արդեն ասել եմ, որ չեմ ուզում բեռ լինել թիմի համար։

Ուզում եմ ֆիզիկապես ինձ լավ զգալ և վստահ լինել, որ օգտակար կլինեմ թիմին։ MLS-ում մրցաշրջանը եվրոպականից տարբերվող է։ Աշխարհի առաջնությունից առաջ նախամրցաշրջանային հատված կունենանք, ու այդ ժամանակ կհասկանամ` պատրա՞ստ եմ մասնակցել մրցաշարին, թե՞ ոչ։

Հասկանում եմ, որ աշխարհի առաջնությունը յուրահատուկ մրցաշար է, հավանաբար, ամենակարևորը։ Կփորձեմ իրադրությունը իմ ֆիզիկական վիճակով վերլուծել»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։

Արգենտինայի հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն արդեն նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր։

Կիսվել սոց․ ցանցերում