Թրшմփը շատ խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառող օրինագծին իր աջակցության մասին։ Փոխանցում է TASS-ը։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Կոնգրեսում հանրապետականների կողմից ներկայացված օրինագիծը նախատեսում է շատ խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի գործընկեր երկրների նկատմամբ։

«Ես լսել եմ դրա մասին, և ես գոհ եմ», — ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ազատել էր Հունգարիային Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից՝ թույլ տալով նրան գնել ռուսական էներգիա «Դրուժբա» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի միջոցով։

Կիսվել սոց․ ցանցերում