Խпջшլուում այսօր սկսվել է ԼՂ հայերի և Ադրբեջшնի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը. шդրբեջшնшկան ԶԼՄ-ներ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Խոջալու քաղաքում սկսվել է Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ինչպես նշվում է, հանդիպմանը մասնակցում են Ղարաբաղի հայերի հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովը և Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչներ։

Առաջին նման հանդիպումը կայացել է սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում:

Կիսվել սոց․ ցանցերում