Օդի ջերմաստիճանը մի քանի մարզում կբարձրանա. Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել սոց․ ցանցերում