Եվրոպայի Մ16 առաջնությունը Երևանում. Ադрբեջшնի բաստկետբոլի ազգային հաքականը կժամանի՞

Տղամարդկանց Մ16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Երևանում: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականից:

«Տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի 2026 թվականի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Երևանին։ Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։ Սա կլինի առաջին դեպքը, երբ այս մրցաշարը կազմակերպվում է Հայաստանում։

Մասնակից հավաքականները՝

Հայաստան

Ալբանիա

Ադրբեջան

Մոլդովա

Սան Մարինո

Մալթա

Ջիբրալթար

Անդորրա

Կոսովո

Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն հետագայում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ադրբեջանի հավաքականը վիճակագրության արդյունքում պետք է գա Հայաստան և մրցի Հայաստանի ազգային հավաքականի հետ:

Կիսվել սոց․ ցանցերում