Գնդակը Ուկրաինայի դաշտում է. Լпւկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինան կհամաձայնվի ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության պայմանագրին։ Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն։

«Հիմա, ինչպես ասում են, գնդակը Ուկրաինայի դաշտում է։ Եվ ես կարծում եմ, որ, հաշվի առնելով ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները, Ուկրաինան կհամաձայնի այս խաղաղության պայմանագրին։ Հակառակ դեպքում ​​ամբողջությամբ կկորցնեն երկիրը», — հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Կիսվել սոց․ ցանցերում