Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի, իսկ 279 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում անցած շաբաթ օրվանից շարունակվող ուժեղ անձրևների պատճառով տեղի են ունեցել ջրհեղեղներ և սողանքներ։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էինբնական աղետի հետևանքով 225 մահվան մասին։
Զոհերի թիվը հասել է 303-ի, իսկ որոնվողների թիվը հասել է 279-ի։
