Ֆրանսիայում թոշակառուն ձու է ջարդել կուսակցության առաջնորդի գլխին

Ֆրանսիայի հարավում գտնվող Տարն-է-Գարոն դեպարտամենտում 70-ամյա տղամարդը ձու է ջարդել Եվրախորհրդարանի անդամ, ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Ջորդան Բարդելի գլխին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Le Figaro-ին։

Le Figaro-ի տվյալներով՝ մինչ Բարդելան ստորագրում էր իր նոր՝ «Ի՞նչ են ուզում ֆրանսիացիները» (Ce que veulent les Fran ais) գրքի օրինակները, նրան մոտեցել է 70-ամյա մի տղամարդ և ձու ջարդել նրա գլխին։ Ստորագրությունը կարճ ժամանակով ընդհատվել է, ապա վերսկսվել։ Բարդելան և նրա կուսակցությունը բողոք են ներկայացրել։

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն։ Նա մեղադրվում է «պետական ​​պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ բռնություն գործադրելու» համար։

Այս շաբաթվա սկզբին Բարդելլան ենթարկվել էր նմանատիպ հարձակման։ 17-ամյա ավագ դպրոցի աշակերտը ալյուր էր ցողել քաղաքական գործչի վրա, երբ նա զբոսանքի էր դուրս եկել։

Կիսվել սոց․ ցանցերում