Կարեն Կարագուլյանը Լե ոնարդո Դի Կա պրիոյի հետ լուսանկարներ է հրապարակել

Դերասան Կարեն Կարագուլյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է ԴիԿապրիոյի հետ համատեղ լուսանկարներ:

Հիշեցնենք՝ Կարեն Կարագուլյանն ընդգրկված է «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարի սփին-օֆֆի՝ «Քլիֆ Բուտի արկածները» ֆիլմի դերասանական կազմում:

Ֆիլմի սցենարի հեղինակն է Քվենտին Տարանտինոն, իսկ ռեժիսորը՝ Դեյվիդ Ֆինչերը։ Բրեդ Փիթը կրկին կատարում է իր «Օսկար» մրցանակակիր դերը՝ որպես Քլիֆ Բութ, ով այս ֆիլմում կասկադյորից վերածվում է Հոլիվուդի կարգավորողի։

Խոսվում էր նաև Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցության մասին։

Հիշեցնենք, որ  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը Անորա ֆիլմի ցուցադրության ու քննարկման ժամանակ հայտնեցին, որ դերասանը պատրաստվում է հրաշալի նախագծում նկարահանվել, սակայն չցանկացան բացել փակագծերը։

Կիսվել սոց․ ցանցերում