ԼՂ «Հանրապետական» բժշկական կենտրոնի բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով։
Այս մասին հայտնում է ԼՂ ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը
«Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
