ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC 323-ի գլխավոր մենամարտում թեթևագույն քաշային կարգի (մինչև 61 կգ) դասակարգման երրորդ համար Պետր Յանը 5 ռաունդ տևած պայքարում հաղթանակի հասավ նույն քաշային կարգի վրացի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի նկատմամբ։
Ռուս մարտիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Յանը վերադարձրեց թեթևագույն քաշային կարգի տիտղոսը, որը կորցրել էր 2023 թվականին հենց Դվալիշվիլիի դեմ մարտում։
