Հայտնի է, թե ինչ է ասել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարերասը մրցավարին, որից հետո հեռացվել է խաղադաշտից

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց Վիգոյի «Սելտային»։

Մադրիդցիները խաղն ավարտեցին 9 հոգով. նախ, 64-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտ լքեց Ֆրան Գարսիան, ապա նույն ճակատագրին 90+2-րդ րոպեին արժանացավ Ալվարո Կարերասը։

Ըստ Tiempo de Juego-ի՝ պաշտպանը մրցավարի հասցեին արտաբերել է «դու պարզապես սարսափելի ես», որից հետո Ալեխանդրո Կինտերո Գոնսալեսը նրան ցույց է տվել երկրորդ դեղին քարտը և հեռացրել խաղադաշտից։ Խաղացողը այժմ կարող է որակազրկվել երկու խաղով՝ մրցավարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Բացի Գարսիայից և Կարերասից, կարմիր քարտ ստացավ նաև Էնդրիկը, սակայն բրազիլացին չէր մասնակցում հանդիպմանը։

Կիսվել սոց․ ցանցերում