ինչու՞ չենք առաջարկում, որ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ լինի և՛ երկրի ղեկավար, և՛ կաթողիկոս։
Վերջին ամիսներին Հայաստանը այնքան աբսուրդ իրավիճակում է, որ մարդ ուզած-չուզած սկսում է մտածել՝ գուցե ամեն ինչ մի բանով «պարզեցնե՞նք»։
Մի ձեռքով կառավարի պետությունը, մյուսով՝ հոգևոր կյանքը։
Մեկ կենտրոն, մեկ ձայն, մեկ ճշմարտություն՝ ճիշտ այնպես, ինչպես իշխանությունն է այսօր պատկերացնումէ «նորմալ» հասարակությունը։
Հոգեւորականները խանգարում են, ավանդույթները խանգարում են, ազգային ինստիտուտները խանգարում են։
Ավելի լավ չէ՞, որ մեկը միանգամից ղեկավարի և հավատը, և պետությունը։
Այդպես գոնե բոլորը կլինեն «միակարծիք»։
Բայց խնդիրը միայն սարկազմը չէ։ Եկեք նայենք իրականությանը։
Այո, շատ հոգևորականներ սուրբ չեն․ բայց նույնքան սուրբ չեն ոչ-խորհրդարանական ընդդիմությունը, ոչ այսօրվա իշխանությունը, ոչ էլ այն շրջանակները, որոնք այսօր մեր ազգային ու հոգևոր կյանքն են ղեկավարում։ Սուրբ չեմ նաև ես։ Բայց, մի կողմ դնենք ինքնախաբեությունը և նայենք իրականությանը։
Այսօր Հայաստանում ի՞նչ է տեղի ունենում — հանրային պարսավանքի թատրոն։
Մի հոգևորականը՝ թմրամոլ, մեկը՝ բռնաբարիչ, մյուսը՝ ապօրինի զավակ ունի… Լավ, հասկացանք՝ սուրբ չեն։ Բայց հարցը սա չէ։
Հարցն այն է, թե ինչու՞ ենք այս ամենը դարձնում ամբողջ հանրության ու ամբողջ աշխարհի համար ներկայացում։
Հայաստանը առաջին քրիստոնյա ժողովուրդն է, և այսօր մենք ինքներս ենք բաց ձեռքով հրավիրում օտարներին կասկածի տակ դնել մեր հավատքի մաքրությունը, մեր եկեղեցու պաշտպանվածությունը, մեր ազգային ինքնության սյուները։
Սա ոչ թե պայքար է խնդիրների դեմ, այլ նվեր է նրանց, ովքեր ուզում են դիվիդենտ հավաքել մեր ներքին ճեղքերից։
Եթե իշխանությունը իսկապես իշխանություն է, եթե ունի հոգեբանական կայունություն, նման խնդիրները աշխատասենյակներում են լուծվում, ոչ թե հրապարակներում։
Կարելի էր շատ ավելի կոպիտ, շատ ավելի կոշտ, բայց փակ մեխանիզմներով այդ քահանաների «ականջը ոլորել»։ Կարելի էր ստիպել հրաժարական տալ, հեռացնել, կարգապահական պատասխանատվության ենթարկել։
Այո, հասկանում ենք, որ այդ քահանաների «քաղաքական հայրերը» նույնպես խաղի մեջ են։ Բայց եթե օրվա իշխանությունը ունի քաղաքական կամք՝ դա կարող է լուծել։
Ու հենց այստեղ է մեծ հարցականը․
Եթե իշխանությունը կարող էր այս ամենը կարգավորել փակ, արագ ճանապարհներով, ապա ինչու՞ չարեց։
Հարցը մնաց օդում, և օդում մնացած հարցերը միշտ դառնում են ամենավտանգավորը։
Այս հարցը ավելի ծանր է, քան ցանկացած անհատ քահանայի մեղքը։
Այս հարցն ուղղված է պետության մտածելակերպին․ պետությունը խնդիր է՞ լուծում, թե՞ պարզապես օգտագործում է խնդիրը իր նպատակների համար։
Եվ այստեղ է, որ սարկազմը դադարում է ծիծաղելի լինել։
Երբ եկեղեցին, պետությունը, հավատը և ազգային ինքնությունը դրվում են քաղաքական շոուի բեմի վրա…
Երբ հոգևորականների քայքայումը ներկայացվում է որպես «հաղթանակ»…
Երբ ժողովուրդը պետք է լուռ հետևի այս ամենին…
Այդ պահին իրական հարցը մի հատ է․
Գիշերը մոտենում է, բայց լույսը դեռ մեր ձեռքու՞մ է, թե՞ արդեն մեզնից վերցրել են։
Վերջին ամիսներին Հայաստանը գտնվում է մի վիճակի մեջ, որը չափազանց նման է Peter Gabriel-ի “Before Night Falls” տեսահոլովակին։
Տեսահոլովակում գիշերը դեռ չի եկել, բայց բոլոր կերպարների վրա երևում է՝ մութը արդեն շեմին է։ Նույնը հիմա մեր երկրում է․ լույսը դեռ կա, բայց այնքան թույլ, որ քիչ է մնում մարի։
Դատարկված հոգևոր դաշտ, թուլացած ազգային ինքնություն, իշխանություն–եկեղեցի բացահայտ լարում, հոգնած, լուռ, կաթվածահար հասարակություն։
Մարդիկ քայլում են, բայց չեն շարժվում։ Սրտեր կան, բայց հույս չկա։ Ժամանակը կարծես կանգնել է՝ ոչ առաջ, ոչ հետ։
Սա գիշերվա նախաշեմի պահն է։
Կարելի է ձևացնել, թե ամեն ինչ «նորմալ» է, բայց մարդիկ այլևս չեն հավատում։
Ճեղքերը խորանում են, լարվածությունը կուտակվում է, լույսը՝ նոսրանում։
Եկեղեցին փորձում է դառնալ պաշտպանական դիրք։
Հասարակությունը՝ անզոր ականատես հոգևոր փլուզմանը։
Իշխանությունը՝ փակվում է իր սեփական աշխարհում և կտրվում է ժողովրդից։
Եվ այս ամենը մեկ սիմվոլ է՝ գիշերը մոտենում է։
Բայց գիշերը վերջը չէ․ գիշերը գալիս է միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը լռում է։
Երկիրը դեռ ճակատագրական բեկման շեմին է՝ ոչ ամբողջությամբ ընկած, ոչ էլ բարձրացող։
Այս լռությունը երկար չի տևելու։
Եվ հենց հիմա է պահը՝ որ ժողովուրդը պետք է վերադարձնի իր ձայնը, իր լույսը, իր ինքնությունը։
Եվ վերջում՝ սարկազմով
Վանիկ Նիկոյան,
Եթե օրվա իշխանությունը այսքան խոր «հոգևոր շահագրգռություն» ունի, եթե ամեն քահանայի սխալը ազգային անվտանգության հարց է դարձել…
ապա մի առաջարկ էլ կա․ Թող Նիկոլ Փաշինյանը միաժամանակ լինի և երկրի ղեկավար, և կաթողիկոս, գուցե այդպես ամեն ինչ «ավելի վերահսկելի» դառնա։
Գիշերը մոտենում է, բայց լույսը դեռ մեր ձեռքում է։
Եթե չենք ուզում արթնանալ մթության մեջ, ապա պետք է խոսենք հիմա։
Հավաքվենք հիմա։
Գործենք հիմա մեր մոտեցումը այլ է ՝
Ինչն է փոխում մեր մոտեցումը
Տարիներով քաղաքացին երբեք չի ստացել առաջարկ, որ կարող է ինքն առաջադրվել, մասնակցել և որոշել երկրի հետագան։
Պատգամավորների ցուցակները ստեղծվել են թայֆաբազությամբ, փողի ու կապերի ուժով։
Մենք այս սխեման կոտրում ենք։
Հրավիրում ենք ձեզ մեր ցուցակ
«Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցությունը
և «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հայտարարում են․
Հրավիրում ենք յուրաքանչյուր քաղաքացու առաջադրվել պատգամավոր, կամ եղեք պետության կառուցող ուժը։
Կիրառեք ձեր մասնագիտական փորձն ու ներուժը՝ երկրի կառավարման մեջ։
Մեր համամասնական ցուցակը բաց է բոլորի համար, առանց օլիգարխիկ պայմանների, առանց կուլիսների, առանց մութ գործարքների
Դուք եք որոշելու, ոչ թե մենք
Այո՛, ճիշտ եք կարդում։
ԵԿԵՔ, ԱՌԱՋԱԴՐՎԵՔ, ՄԱՍՆԱԿՑԵՔ, ՈՐՈՇԵՔ։
Դարձեք փոփոխության իրական ուժը այս երկրում։
Կապ
[email protected]
+374 91 18 00 07
Վանիկ Նիկոյան
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
Մեկ բառ գրիր՝
Մեկ քոմենթ =
Like =
Share = Տարածիր
«Ժողովրդի ձայնը լսելի է»
Ինչու՞ չենք առաջարկում, որ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ լինի և՛ երկրի ղեկավար, և՛ կաթողիկոս
