Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա 10 օրվա եղանակային կանխատեսումը

Հայաստանում առաջիկա 10 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսաուղերձով հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմային ֆոնում առաջիկա 10 օրերին էական տատանումներ չեն կանխատեսվում»,- նշել է Սուրենյանը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալը հավելել է, որ օդի ջերմաստիճանը Հայաստանում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 2-4 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում