ՇԱՆԸ ՓԱԿԵԼ ԵՆ ԲԵՌՆԱԽՑԻԿՈՒՄ․ ՕԴԻ ԽԻՍՏ ՊԱԿԱՍԻՑ՝ ԿԵՆԴԱՆԻՆ ԿՈՏՐԵԼ Է ԼՈՒՍԱՐՁԱԿԸ

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Մանուշակյան-Չալյանը գրառում է արել՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկար, որտեղ երևում է, թե կենդանին ինչպես է ուզում ազատվել բեռնախցիկից։«Ընդունեք հաղորդում հանցագործության մասին։ Սա դաժան վերաբերմունք է կենդանու նկատմամբ։ Ըստ ականատեսների ու վկաների, այս շունը 40 րոպեի կարգի մնացել է փակ բեռնախցիկում, որից հետո, երևի օդի խիստ պակասից, կոտրել է լուսարձակը։Նաև խնդրում եմ ստուգել մեքենայի շահագործման փաստը, գուցե մեքենան կամ վարորդն էլ խնդիրներ ունեն օրենքի հետ»,- գրել է օգտատերը։

\

Կիսվել սոց․ ցանցերում