Լյուստրացիա

Հայ   առաքելական   եկեղեցու   շուրջ   ծավալված վերջին  իրադարձությունները  շատերին  է  առիթ  տվել   վերհիշելու   խորհրդային   իշխանության   տարիները,   բռնադատվածներին,   ՊԱԿ-ի   հակամարդկային   գործունեությունը   եւ   նրա  զոհերին:  Մարդիկ    ընթերցում  եւ   վերընթերցում են   Սերգեյ     Դովլաթովի,   Լեռ   Կամսարի,  Գուրգեն   Մահարու,    Էդմոն  Ավետյանի   եւ   այլ   հեղինակների    հուշերը    խորհրդային   ՊԱԿ-ի,  ստալինյան   ժամանակների    մասին,  օրինակներ   բերում,   թե  հետխորհրդային  որ    երկրներում  են    լյուստրացիա   (գաղտնազերծում)  իրականացրել   եւ  ինչպես,   որից   հետո   էլ   այդ   երկրները    դարձել  են  ավելի  ժողովրդավարական ու մարդակենտրոն:

« Մենք   շարունակ   անիծում   ենք   ընկեր   Ստալինին,   եւ   հասկանալի  է` ըստ    արժանվույն:   Բայց  եւ  այնպես,   ես     ցանկանում   եմ  հարցնել. ո՞վ է գրել   չորս   միլիոն   մատնագրերը:  (Այս   թիվն   էր  շրջանառվում     գաղտնի   կուսակցական   փաստաթղթերում ):  Ձերժինսկի՞ն: Եժո՞վը: Աբակումո՞վն   ու Յագոդա՞ն:
  Ոչ   մի   դեպքում: Դրանք   գրել   են   շարքային  սովետական   մարդիկ:  Դա   նշանակո՞ւմ  է  արդյոք,   որ   ռուսները     մատնիչներ   ու   լրտուներ   են:   Ոչ   մի   դեպքում:  Պարզապես   ազդեցություն   են   ունեցել   պատմական   պահի  միտումները »,-  գրել  է   Սերգեյ    Դովլաթովն   իր  հանրահայտ   «Զոնա »   վիպակում:

Անկախությունից հետո   Հայաստանում   ոչ   միայն   լյուստրացիա    չեղավ, այլեւ`   պետական   բարձր  պաշտոններ  զբաղեցրին   այն   անձինք,  որոնք բարեհաջող   կարիերա   էին   արել   խորհրդային    իշխանության  տարիներին:    Նրանք   նույն   կերպ   ծառայեցին   նաեւ   Հայաստանի  երրորդ   հանրապետության   իշխանություններին`  ապօրինություններով    եւ  կեղծիքներով   ամրապնդելով   նրանց   դիրքերը:   Հայաստանի հասարակական-քաղաքական   շրջանակներում,   այնուամենայնիվ, պարբերաբար     շրջանառվել   է    լյուստրացիա     իրականացնելու հարցը:   2011թ.   նման   մի   նախաձեռնությամբ   ԱԺ-ում    հանդես  եկավ   այն ժամանակ   ընդդիմադիր   «Ժառանգություն »     խմբակցությունը,    որը,  սակայն,     ընթացք   չունեցավ:

Հիշեցնենք,   որ    «ժառանգությունը»     նպատակ ուներ   օրենքի   այս նախագծով    գաղտնազերծել  մինչեւ   1991թ.   սեպտեմբերի 21-ի  Հայաստանի   անկախության   հանրաքվեն   նախկին   ԽՍՀՄ   Պետական անվտանգության   կոմիտեի,   հետախուզական,   հակահետախուզական, օպերատիվհետախուզական   գործունեություն   իրականացնող   մարմինների կամ   այլ   երկրների    հատուկ    ծառայությունների     հետ    բացահայտ  կամ   գաղտնի   հիմունքներով   աշխատած   կամ   համագործակցած անձանց:

Ըստ   օրենքի   նախագծի     հեղինակների՝   օրինագիծը   վերաբերում   էր բացառապես   օտարերկրյա  գործակալներին,  եւ   որեւէ  առնչություն   չունի Հայաստանի   անվտանգության  ծառայության  աշխատակիցների   հետ:

Լյուստրացիա    պետք  է  լինի,    քանի  որ  դա   պետք է հասարակական- քաղաքական   մթնոլորտի   առողջացման,   ոչ   թե    խաթարման  համար:  Եվ որպեսզի   դա   ոչ     թե    պառակտի    հասարակությանը,    ոչ   թե   միմյանց   դեմ     հանի  ու  թշնամացնի    տարբեր   ճամբարներում  գտնվողներին,   պետք   է   օգտվել    այն     երկրների    փորձից,   որոնք  կիրառել   եւ հաջողության   ու   առաջընթացի   են    հասել  այդ հարցում:

Թագուհի    Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում