Թաթոյանի հովանավորներն ու Կրեմլի հետ կապը ապահովող հորեղբայրը

1in.am-ը գրում է․ Նորաստեղծ «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանն ամեն կերպ փորձում է խուսափել ՀՀ նախկին իշխանությունների հետ իր ունեցած կապերից, չնայած որ նույն Սերժ Սարգսյանի ժամանակ ստանձնել է բարձր պաշտոններ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։

Այլ հարց է, թե ովքեր են հովանավորում Թաթոյանի շարժումը։ Մեզ հաջողվել է պարզել, որ շարժման ֆինանսավորումն իրականացնում են Արայիկ Թաթոյանը (Արման Թաթոյանի հորեղբայր), Արթուր Սողոմոյանը (Փյունիկ ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր) և Կարեն Տատինցյանը (Մոսկվայաբնակ գործարար, կաթնամթերքի և օղու գոծարանների սեփականատեր)։

Սակայն շատ ավելի ուշագրավ է Արայիկ Թաթոյանի ու ՌԴ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականութան վարչության գլխավոր խորհրդական Անդրեյ Տարելինի մտերմիկ հարաբերությունները։ Ի դեպ Արայիկ Թաթոյանը տարբեր անձանց շրջանում բազմիցս նշել է, որ թեպետ Հայաստանում անմիջականորեն չի իրականացնում քաղաքական գործունեություն, սակայն հանդիսանում է իր եղբոր որդու՝ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» շարժման արտաքին պատասխանատուն և իր միջոցով էլ իրականացվում են ՌԴ նախագահի աշխատակազմի հետ խորհրդատվությունները։

Արման Թաթոյանի հորեղբայրը՝ Արայիկ Թաթոյանը, ով ապահովում է «Միասնության թևեր» շարժման կապը ՌԴ նախագահի աշխատակազմի հետ, հանդիսանում է նաև Օմսկի երկրամասի «Եդիանայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական տարածաշրջանային մասնաճյուղի քարտուղարը։

Փաստացի Արման Թաթոյանի «Միասնության թևեր» շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում իշխանությունը զավթելու համար Կրեմլի հերթական պրոյեկտը։

Կիսվել սոց․ ցանցերում