«Ինչից պետք է հեռու մնանք 2026-ին»

«Ինչից պետք է հեռու մնանք 2026-ին»
Մենք բոլորս պետք է շառից ու փորձանքից հեռու մնանք։
Շառը՝ չակերտներում, այսօր պառլամենտական ընդդիմությունն է,
որ տարիներ շարունակ խոստացավ, բայց երբեք չկրեց պատասխանատվություն։
Փորձանքը՝ օրվա իշխանությունն է,
որ իր կառավարման ընթացքում վերածեց պետությունը տուգանքի, ճնշման ու անտարբերության մեքենայի։
Թող գալիք տարին լինի արթնացման, մաքրության և արժանապատվության տարի,
որտեղ քաղաքացին այլևս չի խաբվում, չի վախենում և չի լռում։
Մենք մտնում ենք նոր փուլ՝
ոչ հույսերով, այլ գիտակցությամբ,
ոչ վախով, այլ պահանջով,
ոչ սպասումով, այլ մասնակցությամբ։
Թող 2026-ը լինի այն տարին,
երբ ժողովրդի ձայնը ոչ միայն լսելի է,
այլ նաև որոշիչ։
Նոր տարին՝ առանց շառի ու փորձանքի։
Նոր տարի՝ արժանապատիվ Հայաստանի համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
«Ժողովրդի ձայնը լսելի է»
նոր ձևավորվող կուսակցություն
Կիսվել սոց․ ցանցերում