Կայծակնային շախմատի ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին. տեսանյութ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլում հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին:

Մագնուս Կարլսենը կանոններ է խախտել․ տախտակի վրա խաղաքարերը խառնել է, ապա սեղմել ժամացույցի կոճակը՝ առանց դրանք ամբողջությամբ դասավորելու: Նրա օգտին տեխնիկական պարտություն է գրանցվել, Հայկ Մարտիրոսյանը հաղթող է ճանաչվել:

Կիսվել սոց․ ցանցերում