Գտնվում է Ինդոնեզիայում, Յավա կղզու արևելքում։ Ակտիվ հրաբուխ է, բայց հիմնականում հայտնի է ոչ թե ժայթքումներով, այլ իր յուրահատուկ երևույթներով։ Այստեղ կարելի է տեսնել հայտնի կապույտ կրակը (blue fire)․ գիշերը այրվող ծծմբային գազերը ստեղծում են վառ կապույտ բոցեր, ինչը շատ հազվագյուտ երևույթ է աշխարհում։ Թթվային (կիսլատայով) լիճը Իջենի խառնարանում կա աշխարհի ամենաթթվային լճերից մեկը։ Լճի ջուրը ունի շատ ցածր pH (մոտ 0.5–1), այսինքն՝ գրեթե նույնքան թթվային է, որքան մարտկոցի թթուն։ Ջուրը ունի փիրուզագույն/կանաչավուն գեղեցիկ գույն, բայց շատ վտանգավոր է մարդկանց և կենդանիների համար։ Լճի թթվայնությունը պայմանավորված է ծծմբային և այլ հրաբխային գազերի լուծմամբ ջրի մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակտիվ հրաբուխ է, բայց հիմնականում հայտնի է ոչ թե ժայթքումներով, այլ իր յուրահատուկ երևույթներով
