Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հшջիևի հանդիպումը

Բրյուսելում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

 

«Այսօրվա բանակցությունները բավական կառուցողական էին», — Reuters-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ավարտին։

 

«Այժմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու ավելի մեծ հնարավորություններ կան», — հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

 

Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի բանակցությունները ընթանում էին Բրյուսելում՝ ԵՄ միջնորդությամբ։ Սրանք հայ-ադրբեջանական առաջին դիվանագիտական շփումներն էին սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի դեմ հարձակումից հետո։

 

Նշենք նաև, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելից կմեկնի Բեռլին։

Կիսվել սոց․ ցանցերում