Ուկրшինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռпւսաստանի համաձայնության. Մերց

Ուկրաինայում բազմազգ ուժերի ձևավորումն ու տեղակայումը՝ որպես անվտանգության երաշխիք, հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ նշելով, որ Եվրամիությունը ներկայում դեռ բավական հեռու է ռուսական կողմի համաձայնությունը ստանալուց։

«Գործողությունների կարգը պետք է լինի հետևյալը․ նախ հրադադար, ապա անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և երկարաժամկետ համաձայնագիր Ռուսաստանի հետ։ Եվ դրանցից ոչ մեկը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության։ Իսկ մենք, հավանաբար, դեռ բավականին հեռու ենք դրանից»,- ասել է կանցլերը։

Ըստ Մերցի, իր գնահատմամբ Ռուսաստանը ներկայում չի ձգտում դադարեցնել կրակը։

«Ուստի մենք պետք է շարունակենք բարձրացնել այս պատերազմի գինը, որպեսզի Ռուսաստանը հասկանա, որ այն շարունակելու իմաստ չկա»,- նշել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում