Կոչս Տաշիր կոմբո փաթեթի ներկայացուցիչներին
«Օղորմածիկ պապս ասում էր․ գառների գլուխը, որ քորա գալիս, տանում մտցնում են չոբանի պլեթի տակ»
«Ժողովրդի ձայնը լսելի է»․ սա պայքարի պատմություն է, ոչ թե օլիգարխիկ լոզունգ
Մի՛ յուրացրեք ժողովրդի ձայնը․ այդ խոսքը ունի հեղինակ և ճանապարհ
Մինչ դուք կհայտնվեիք, մենք արդեն պայքարում էինք
Ժողովրդի ձայնը PR փաթեթ չէ
Նախ ձեր ՀԵՑ-ի սյուներին նայեք, հետո խոսեք ժողովրդի անունից
«Ժողովրդի ձայնը լսելի է»․ սա լոզունգ չէ, սա պայքարի պատմություն է
«Ժողովրդի ձայնը լսելի է» արտահայտությունը պատահական բառախաղ չէ, ոչ էլ քաղաքական մարկետինգի համար հարմարավետ սլոգան։
Սա տարիների պայքարի, գործի, պատասխանատվության և անձնական ռիսկի արդյունք է։
Այդ խոսքը Վանիկ Նիկոյանի խոսքն է։
Այդ գաղափարը ծնվել է ոչ թե քաղաքական սրահներում, այլ մարդկանց ցավի, անարդարության և լռեցված ձայների միջից։
Փաստեր, որոնք չեք կարող ջնջել
Երկու տարի առաջ, դեռ մինչ «չակերտավոր» շարժումների հայտնվելը, Վանիկ Նիկոյանը արդեն ունեցել է հաղորդաշար՝ «Ժողովրդի ձայնը լսելի է» անվանումով։
Ավելի քան երեք տարի առաջ հիմնադրվել է Lragrogh .com լրատվականը՝ հստակ գաղափարախոսությամբ․
Այդ ամբողջ ընթացքում նույն թեզն է եղել․
ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի՝ անկախ նրանից, ում է դա դուր գալիս կամ ոչ։
Մենք չենք սպասել «պահի», մենք չենք բռնել հարմար ալիք։
Մենք աշխատել ենք, խոսել ենք, գրել ենք, դիմումներ ենք ներկայացրել, ստորագրահավաքներ ենք իրականացրել, ճնշման տակ ենք եղել, բայց չենք լռել։
Մինչ դուք կհայտնվեիք՝ մենք արդեն գործի մեջ էինք
Մինչ «մեր ձևով» կոչվող նորահայտ շարժումները կհայտնվեին քաղաքական դաշտում՝
մենք արդեն իրականացրել ենք այն, ինչ դուք այսօր փորձում եք ձևացնել խոսքերով։
Եվ հիմա ինչ ենք տեսնում՞
Տաշիրից կառավարվող, կոմբինացված PR փաթեթներով մի խումբ մարդիկ հայտարարում են․
«Փաշինյա՛ն, ժողովրդի ձայնը լսելը թուլություն չէ…»
Լուրջ՞։
Դուք եք խոսում ժողովրդի ձայնից։
Նախ ձեր ՀԵՑ-ի սյուներին նայեք, հետո խոսեք ժողովրդի անունից
Տաշիր կոմբո փաթեթի ներկայացուցիչներ,
Մինչ «ժողովրդի ձայնը լսելի է» արտահայտությունը ձեր բերանն եք վերցնում՝
գնացեք ձեր ՀԵՑ-ի սյուներին նայեք գյուղերում․
փտած,
վտանգավոր,
տարիներով չփոխված,
մարդկանց կյանքին սպառնացող։
Նայեք գյուղացու մթության մեջ մնացած տներին,
նայեք անտեսված համայնքներին,
նայեք ձեր տնտեսության «ուժեղացման» իրական արդյունքներին։
Հետո նոր փորձեք խոսել ժողովրդի անունից։
Այդ բառը ունի սեփականատեր
«Ժողովրդի ձայնը լսելի է» արտահայտությունը
ոչ թե ազատ օգտագործման ապրանքանիշ է,
այլ գաղափարական և քաղաքական սեփականություն։
Այն ունի ճանապարհ, ունի պատմություն, ունի հեղինակ և ունի պատասխանատվություն։
Եվ մինչ ձեր հայտվելը՝
մենք արդեն քայլեր ենք արել,
մենք արդեն հիմնում ենք «Ժողովրդի ձայնը լսելի է» քաղաքական կուսակցությունը,
ճիշտ այնպես, ինչպես նախկինում հիմնադրել ենք շարժումը, մեդիան, պայքարի հարթակները։
Մնացածը չեմ թվարկում․
բոլորը արդեն գրված է, հրապարակված է, փաստագրված է։
Ժողովրդի ձայնը չի վաճառվում և չի յուրացվում
Ժողովրդի ձայնը չի կարող լինել օլիգարխիկ փաթեթի մաս։
Ժողովրդի ձայնը չի կարող սպասարկել մի խումբ շահեր։
Ժողովրդի ձայնը չի կարող օգտագործվել քաղաքական շոուի համար։
Ժողովրդի ձայնը կամ լսելի է իրական պայքարով,
կամ այն ընդամենը դատարկ կարգախոս է։
Եվ մենք թույլ չենք տալու,
որ տարիներով կերտված գաղափարը
դառնա հերթական մանիպուլյացիայի գործիք։
Վանիկ Նիկոյան
ԴԵՄ ԵՄ քաղաքացիական շարժում
Ժողովրդի Ձայնը Լսելի է Նոր Ձևավորվող Կուսակցություն
