Հայի տան ճրագը Չի՛ մարելու … Հոկտեմբերի 3-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա վոկալ-դաշնամուրային բարեգործական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին: Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։ Համերգի կազմակերպիչ ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոյի (Մուրադ Ամիրխանյան) խոսքերով .<< Իմ պարտքը և ցանկությունն է եղել վեր հանել անարդարացիորեն մոռացված Հայ դասականի փառահեղ կոմպոսիզտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, նրա 120-ամյակի առիթով։ Արվեստը մեծ ուժ կարող է փոխանցել, սփոփել վերքերը և հենց այդ միտքն ինձ դրդեց, որ կոչ անեմ իմ ընկերներին՝ հայ դասական երգի աստղերին, համախմբված նշելու Խաչատրյանի 120-ամյակը>>։ — Չափազանց հուզիչ են մեր այն hերոսածին մայրերի պատմությունները, որոնց անգին զավակներն ընկան հանուն Հայրենիքի և հրեոսածին մայրերը կրկին անգամ ուժ գտան մայրացան՝ մեր ապագան կերտող զավակներ պարգևելու համար։ https://www.youtube.com/watch?v=kttAx22Xv84&t=1s https://khachaturianhall.am/hy/main/event/id/130/

