Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով 2 հայ է զпhվել. Սինանյան

2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-ասել է նա և հստակեցրել, որ Իրանում ՀՀ դեսպանատան հետ կապն ընդհատված է, տեղեկություններ ստացվում միայն Իրանից թռիչքներով ժամանող անձանց միջոցով։

Կիսվել սոց․ ցանցերում