«Արայիկ Հարությունյանին զանգում են ФСБ-ի 5-րդ ծառայությունից և ասում են՝ հերիք ա, դու չես կարա, որովհետև մեր էն մյուս շպիпնները մեզ զեկուցում են, որ դու խաբում ես մեզ»․ Սամվել Բաբայան

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստան է ժամանել Հակարիի կամրջով, ինչպես բոլորը, առանց քողարկվելու։ Ադրբեջանցի սահմանապահները ոչ իր, ոչ որևէ այլ մարդու անձնագիր չեն ստուգել։

Ապա Բաբայանը անդրադարձավ մյուս կարևոր թեմաներին։
 
Արայիկ Հարությունյանի հրաժարական

«Արայիկ Հարությունյանին զանգում են ФСБ -ի 5-րդ ծառայությունից, որը համակարգում է ամբողջ ԱՊՀ-ն և ասում են Հարությունյանին՝ հերիք ա, դու չես կարա, որովհետև մեր դեսանտնիկները, էն մյուս շպիոնները մեզ զեկուցում են, որ դու խաբում ես մեզ։ Կոնկրետ՝ առաջվա նախագահները զեկուցում են, որ Արայիկը ձեզ լրիվ չի զեկուցում, ճիշտը չի պատմում, մենք ավելի ճիշտը կպատմենք։ Սրան հանում են, բերում են նորին», — ասաց Սամվել Բաբայանը։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին էլ ասաց, որ վերջինիս նույնպես Ռուսաստանն է Արցախ ուղարկել, հիմա էլ տարբերակներ են փնտրում նրան ԼՂ-ից դուրս բերելու համար։ «Բա հիմա խի՞ ա զբաղվում, որ Ռուբեն Վարդանյանը դուրս գա․ չէ՞ որ էն ժամանակ հրաժարվավ, որ իր գործակալը չի»։

Սամվել Բաբայանը պատմեց, որ ԼՂ նակխին նախագահները և Արայիկ Հարությունյանը հավաքվել են գիշերով և որոշել իշխանափոխություն անել։ «Նույն մարդիկ են, նույն գործակալության տակ են ։ Ամսի 9-ի  գիշերը ինձ կանչում են պառլամենտ՝ քաղաքական 4 ուժ և դաշնակցական Դավիթ Իշխանյանը, որ պառլամենտի նախագահ էր նստել, ինձ ասում են, որ Բաքվից հրահանգ են ստացել, որ եթե ընտրեն էսինչին նախագահ, ուժ են կիրառելու։ Իրանք էլ ինձ ասում են, որ մենք էս 5-ով վերցնում ենք մեր վրա», — ասաց Բաբայանն ու նշեց, որ այդ 5-ի մեջ են մտել ներկայիս փոխպետնախարար Արթուր Հարությունյանը, Աշոտ Ղուլյանը, Հակոբ Հակոբյանը և Դաշնակցության ԱԺ խմբակցության նախագահը, ինչպես նաև՝ Դավիթ Իշխանյանը։

«22 դեպուտատի հետ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը՝ ինչպես նաև էն 4-ը պետք է ամբողջովին կանգնեն դատարանի առաջ», — ասաց Սամվել Բաբայանը։

Կիսվել սոց․ ցանցերում