ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ներկայացրել այսօրվա լրահոսի կեղծ լուրերը։
«Երկու օր այս խորագրին չէի անդրադարձել, բայց կրկին փորձեր են արվել ապակողմնորոշել հանրությանը: Եվ ուրեմն՝
Հայաստանը խաղաղության պայմանագրով պետք է վճարի 100 միլիարդ դոլար կամ զիջի Սյունիքն ու Գեղարքունիքի մի մասը:
Լկտի սուտ և ոմանց ցանկությունը, որն իբր դառնալու է հեղաշրջման հիմք: Ու այս ճղճիմ ցանկության համար մի ամբողջ ժողովրդի, որն այս օրերին ողբերգություն է ապրում, գցում են նոր սթրեսի մեջ: Նման պայմանավորվածություն չի եղել, չկա ու չի կարող լինել:
Էրդողանը Նախիջևանի հանդիպումից հետո պահանջել է «Զանգեզուրի միջանցքը», աղաղակեցին ծայրագավառականության կողմնակիցներին սպասարկող լրատվամիջոցները:
Հերթական կեղծիքը: Էրդողանն այդ հայտարարության մեջ ասել է, որ, թեև իրենց համար շատ ցանկալի է Հայաստանով ճանապարհը դեպի Բաքու և Միջին Ասիա, բայց, եթե չստացվի, ապա այն կանցնի Իրանով:
Կառավարության աշխատակիցը միացել է ծայրագավառականության կողմնակիցների շարժմանը և պատուհանից հայտնել դրա մասին:
Սուտ: Իրականում պատուհանից միանալու մասին հայտնողը Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակից է, որի գրասենյակը գտնվում է Ֆինանսների նախարարության շենքում:
Դպրոցում օգտագործվող դասագրքի կազմին Ադրբեջանի դրոշն է:
Կեղծիք: Նախ այդ դասագիրքը մշակվել է ձեր Քոչարյանի օրոք 2006 թվականին, վերատպվել ձեր Սերժի օրոք՝ 2011 թվականին, սակայն նույնիսկ ծայրագավառականների օրոք նրանք նման դասագիրք չեն երաշխավորել:
Երկիր մեդիան իր կայքում Ստեփանակերտի փոխարեն գրել է Խանքենդի:
Սա ֆեյք չէ»:
