Ո՞վ է սպшնում ներդրումները Հայաստանում

Ո՞վ է սպшնում ներդրումները Հայաստանում
Ներդրողները գալիս են Հայաստան, օրինական կերպով հողատարածք են ձեռք բերում, պատրաստ են վճարել պետությանը նախատեսված բոլոր գումարները և ընդամենը մեկ բան են ուզում՝ փոխել հողի նպատակային նշանակությունը, որպեսզի կարողանան խանութ, ռեստորան կամ հյուրանոց կառուցել։
Բայց հենց այստեղ է սկսվում պետական աբսուրդը։
Երբեմն՝ տարիներով է ձգձգում այս պարզ գործընթացը։
Մեկ տարի։
Երկու տարի։
Երեք տարի։
Կան դեպքեր, երբ հողի նպատակային նշանակությունը պարզապես չի փոխվում՝ առանց հստակ, տրամաբանական կամ իրավական պատճառաբանության։
Եվ հիմա հարց․ սա անգրագիտությո՞ւն է, անգործությո՞ւն, թե՞ համակարգային սաբոտաժ։
Եկեք չձևացնենք, թե չենք հասկանում պատճառը։
Այս ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ գրվել են ոչ թե տնտեսություն զարգացնելու, այլ կոռուպցիոն եկամուտներ գեներացնելու տրամաբանությամբ։ Դրանք ստեղծվել են որպես խոչընդոտ, ոչ թե գործիք։ Որպես լծակ՝ «սպասեցնելու», «ձգձգելու» և վերջում «լուծում առաջարկելու» համար։
Այդ պատճառով էլ այսօր ներդրողը չի բախվում պարզապես բյուրոկրատիայի, այլ բախվում է օրենսդրական պատի, որը հատուկ կառուցված է իրեն հոգնեցնելու համար։
Խոսքը չի գնում միլիարդանոց համալիրների մասին։
Խոսքը գնում է փոքր ու միջին բիզնեսի մասին՝ այն նույն բիզնեսի, որի մասին իշխանությունները սիրում են խոսել միջազգային հարթակներում՝ որպես տնտեսության շարժիչ ուժ։
Ի՞նչ է ստացվում իրականում։
Ներդրողը հոգնում է։
Ներդրողը հիասթափվում է։
Ներդրողը վերցնում է իր գումարը և տանում այլ երկիր, որտեղ պետությունը իրեն թշնամու տեղ չի դնում։
Եվ հետո նույն այդ իշխանությունները զարմանում են, թե ինչու ներդրումներ չեն գալիս Հայաստան։
Ներդրումները չեն փախչում պատերազմից։
Ներդրումները փախչում են անարդյունավետ և կոռուպցիայով կանոնակարգված պետական համակարգից։
Երբ խանութ կամ փոքր հյուրանոց կառուցելու համար տարիներ են պահանջվում ընդամենը մեկ թղթային ստորագրության պատճառով, դա արդեն ոչ թե բյուրոկրատիա է, այլ տնտեսական հանցագործություն պետության դեմ։
Եթե պետական գերատեսչություները չեն կարող արագ, կանխատեսելի և հաշվետու աշխատել, ապա դրանք դառնում են ոչ թե պետության օղակ, այլ տնտեսական արգելակ։
Գնացեք և բարեկարգեք այդ օրենսդրական խոչընդոտները։
Քանդեք այն մեխանիզմները, որոնք ներդրողին դարձնում են խնդրահարույց անձ, ոչ թե գործընկեր։
Քանի դեռ օրենքը ծառայում է ոչ թե տնտեսությանը, այլ միջնորդին, ներդրողը Հայաստանում չի տեսնելու ոչ ապագա, ոչ վստահություն։
Դուք ներդրողին հոգնեցնող և հիասթափեցնողներ եք։
Եվ հենց դրանով եք սպանում ներդրումները Հայաստանում։
Եղիազար Վարդանյան
Գևորգ Պապոյան
մտածեք այս հարցով
Ժողովրդի Ձայնը Լսելի Է
Վանիկ Նիկոյան
Կիսվել սոց․ ցանցերում