Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակը Հայաստանում

Այսօր Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հունվարի 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել ևս 4-6 աստիճանով, հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1–ից +1, գիշերը` -4-ից -6 աստիճանի սահմաններում։

Կիսվել սոց․ ցանցերում