Երկու կողմերն էլ՝ և ԱՄՆ-ը, և Ռուսաստանը, ուզում են Հայաստանի վրա իրենց ազդեցությունը մեծացնել: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով ՀՀ-ՌԴ դիվանագիտական պատերազմին և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցին առնչվող հարցին: «Դա ամբողջ Հարավային Կովկաս կորցնելն է, ինչը Հյուսիսային Կովկասում խժդժություն է մտցնելու, դրա համար Ռուսաստանն ամեն գնով ուզում է պահած լինի: Ամերիկյան կողմն էլ, քանի որ Ադրբեջանի, Վրաստանի հետ հարցերը լուծած է, Կենտրոնական Ասիայի հետ ինչ-որ չափով լուծումները տված է, փորձում է Հայաստանին օգտակար լինել, որ վստահ քայլերով դուրս գա»,- նշեց նա:
Իսկ թե ինչու է Ռուսաստանը Ադրբեջանի հարձակման մեջ մեղադրում Հայաստանին, Սամվել Բաբայանն ասաց, որ իրենք չեն ուզում հակադրվել Ադրբեջանի հետ. «Ադրբեջանի մեջքին կանգնած է Թուրքիան, որտեղ կարող է պատերազմի երկրորդ գիծ բացվել»:
Նա ընդգծեց՝ նոյեմբերի 9-ն էին, չէ՞, համարում կապիտուլյացիա, կապիտուլյացիան այդ մարդկանց ստորագրած տեքստն է եղել. «Հայաստանի բանակ բառակապակցություն են օգտագործել, բայց բոլորը գիտեին, որ Հայաստանն այնտեղ բանակ չունի, Հայաստանը բանակը հանել է 2020-2021թթ.: Հենց այդ մարդիկ մտնեն Հայաստան, անհապաղ բոլորին պետք է ձերբակալել. սա համարեք հաղորդում հանցագործության մասին: Էդ շայկան պիտի ձերբակալվի ու բացահայտվի, թե ում գործակալներն են. ոնց է ժողովրդի կողմից ընտրված նախագահը հրաժարական տվել, ու 22 հոգով նոր նախագահ են ընտրել»:
Նրա խոսքով՝ եթե ճիշտ քննություն տարվի, սրա խորքերը կգնան մինչև 44-օրյա պատերազմ
