ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է արհեստական բանականության օգնությամբ գեներացված լուսանկար, որում նա ամերիկյան դրոշը տեղադրում է Գրենլանդիայի տարածքում։
Լուսանկարում Թրամփը երկու ձեռքով բռնել է դրոշը, իսկ նրա հետևում կանգնած են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանց կողքին ամրացված է ցուցանակ, որի վրա գրված է. «Գրենլանդիան ԱՄՆ տարածք է 2026 թվականից»։
