Սամվել Բաբայանի պատմածներում միակ բանը, որ չգիտեինք, դա Բшքվի հետ ուղիղ բանակցություններում համաձայնեցված փաստաթուղթն էր։ Ինձ համար նորություն էր ոչ թե այն, որ այդպիսի շփումներ եղել են, այլ որ բանը հասել է նախնական համաձայնության…Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

Սամվել Բաբայանի պատմածներում միակ բանը, որ չգիտեինք, դա Բաքվի հետ ուղիղ բանակցություններում համաձայնեցված փաստաթուղթն էր։ Ինձ համար նորություն էր ոչ թե այն, որ այդպիսի շփումներ եղել են (շատ փորձագետներ գիտեին ու զգացել էին դա և առայժմ ձեռնպահ կմնամ իմ տնօրիինած ինֆորմացիան հրապարակել), այլ որ բանը հասել է նախնական համաձայնության…
Իրականում, 2022թ.ի սեպտեմբերի 29֊ից’ Վաշինգթոնյան հանդիպումից մինչև հոկտեմբերի 6′ Պրահյան հանդիպում, հայկական և ադրբեջանական կողմերը պայմանավորվել են’
1. Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիա մինչև տատեվերջ։ Սրա մասին գիտենք, որ ռուսները խոստացած քարտեզը չտվեցին, ամերիկացիները տվեցին, բայց Ադրբեջանը հրաժարվեց սկսել, որի պատճառով էլ ԵՄ դիտորդների մանդատն ընդլայնվեց 2 տարով, այսինքն, կոնկրետ պրոցես ու փաստաթղթային հիմք եղել է ու կա,
2.Հայաստան-Ադրբեջան խաղաղության պաձմանագիր, հիմքում դնելով Ալմա Աթիի պայմանագիրը։ Սրա մասին գիտեինք, որ Երևանն ու Բաքուն պարբերաբար փոխանակվել են կոնկրետ փաստաթղթերով, առաջարկներով, կոնտրաօաջարկներով… Այսինքն պրոցես ու փաստաթղթի նախագիծ եղել է ու կա..
3. Տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակում. Սրա մասին գիցենք, որ երկու կողմերը համաձայնեցրել են 3 սկզբունք, որոնք բխել են 2-րդ կետից’ ինքնիշխանություն, իրավազորություն և փոխադարձություն, որոնք բացառել են արտարածքային միջանցքները, առաջին հերթին’ «Զանգեզուրյան միջանցքը, և ինչը ամրագրվել է բրյուսելյան հաղորդագրություններում։ Այսինքն, այստեղ էլ եղել է պրոցես ու կա որոշակի փաստաթղթային հիմք։
4. Միակը, որը փակուղու տպավորություն է թողել ու քիչ տեղեկություն ենք ունեցել, դա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն է, որին Երևանը ուղղակի մասնակից չի եղել։ Մեզ թվացել է, թե որպես պրոցես այստեղ կամ Ադրբեջանի ներկայացրած վերջնագրերն են, կամ փակուղիներ’ ինչպես Լաչինի միջանցքի փակումը և այս ամռանը հրապարակված Լավրովի պլանը… Բայց Սամվել Բաբայանը առաջին անգամ բացահայտում է, որ այստեղ էլ եղել է փոխհամաձայնեցված փաստաթուղթ’ Արցախի ինքնավարության շուրջ, Ազգային գվարդիայով…
Ինձ դա չի զարմացնում, ի տարբերություն այլոց, քանի որ մի շարք օտարերկրյա առանցքային զրուցակիցներ, ովքեր ժամանել են Հայաստան, փորձել են մեր դիրքորոշումներն էլ իմանալ այդ դետալների շուրջ։ Հայ փորձագետներս, իհարկե, փորձ ենք պնդել Արցախի անջատման, Ադրբեջանից անկախ ապրելու օգտին։ Բայց հետահայաց նայելով մեր զրույցներին, հասկանալի է դառնում, թե ինչու Ադրբեջանը պետք է առնվազն ձևական համաձայներ ինքնավարությանը’ Ազգային գվարդիայով. դրա այլընտրանքն այն էր, որ նա պետք է համաձայներ միջազգային մանդատին, խաղաղապահությանը։ Համաձայնեք, Ադրբեջանի փոխարեն բոլորն էլ գոնե առաջինինին համաձայնություն կտային, քան թե այլ երկրների ռազմական կոնտինգենտ կբերեին իրենց երկիր’ հավերժացնելով կոնֆլիկտը։ Իհարկե, կհամաձայնեմ, որ Ադրբեջանը սրան էլ ֆորմալ է համաձայնել, իմանալով որ Ռուսաստանն Արցախի 5-րդ շարասյան անուղեղ համացործակցության շնորհիվ պլանկան ավելի կիջեցնի մինչև Լավրովի պլանում առկա անհատական իրավունքների մակարդակը… Այդպիսով, Ադրբեջանը երկու դաշտում էլ խաղալու ու պլանկան իսպառ գետնին գցելու պատուհան էր ստանում, այդ թվում մեր օգնությամբ, վերջում ստեղծելով երրորդ տարբերակը’ հայաթափումը, վերջիններիս պատժելու ցանկություն ունեցող Ռուսաստանի համաձայնությամբ. ..
Ահա թե ինչու Սամվել Բաբայանի ասածը արժանահավատ է դառնում գոնե նրանց համար, ովքեր մի փոքր տիրապետում են ինֆորմացիային ու ընթացող պրոցեսներին…
Հուսամ, ոչ հեռու ապագայում կլսենք նաև այն մարդկանց, ովքեր տիրապետում են 4-րդ տրեկի բանակցությունների ու պայմանագրի նախագծի համաձայնեցման մանրամասներին…
Նոր է հասկանալի դառնում, թե ՄԱԿ ԱԽ նիստում մի քանի առանցքային երկիր ինչ էին ասում Ադրբեջանին, այն է’ դե եթե մերժում ես ԼՂ Ազգային գվարդիա ունենալու գաղափարը և խոստումդ խախտելով (Գերմանիա) հարձակվում ես, ուրեմն միջազգային ներկայություն (ԱՄՆ) ու առանցքային պարամետրերի սահմանում (Ֆրանսիա) …
ԱՄՆ վերջին հայտարարիւթյունները կարծես թե դեռև թույլ հույս են ներշնչում, որ պրոցեսն այսպես տխուր չի ավարտվի. Ալիևն արդեն համաձայնել է թույլ տալ ամերիկյան դիտորդներին մուտքը Արցախ…
Կիսվել սոց․ ցանցերում