«Ընդդիմադիրները հետևում են իմ թեզերին. Ես չեմ Բեջազլվա կծանը, որից պետք է վախենաք, բայց Ձեզ չափերի մեջ պահեք՝ մի կրկնօրինակեք ինձ»
Տարիներ շարունակ ես աշխատել եմ՝ ներկայացնելով գաղափարներ, նախաձեռնելով նախաձեռնություններ, հրապարակելով հոդվածներ՝ հասարակական բարեփոխումների և քաղաքացիական ակտիվության վերաբերյալ։ «ԴԵՄ ԵՄ» շարժումը, «Ժողովրդի ձայնը լսելի է» նախաձեռնությունը, վերլուծությունները իմ ջանքերի արդյունքն են։ Բազմաթիվ քաղաքացիների բողոքների ու խնդիրների հետևից եմ գնացել, պայքարել, ստորագրահավաքներ կազմակերպել, և ամենակարևորը՝ արդյունք ենք տեսել։
Այս ամենը չի արվում ցուցադրության համար, այլ կոնկրետ խնդիր լուծելու նպատակով։ Հենց այդ պատճառով էլ այսօր ակնհայտ է մի բան․ ընդդիմադիրները առաջնորդվում են իմ թեզերով։ Նրանք փորձում են նմանակում ստեղծել, երբեմն էլ՝ իմ գաղափարների հիման վրա սեփական «պատենդ» ձևավորել։ Սա պատահական չէ և դժվար է չնկատել։
Իրականում նրանք չեն վիճում իմ թեզերի հետ, այլ վախենում են դրանց ձնագնդիկի էֆեկտից։ Վախենում են, որ մի գաղափար, որը ծնվել է քաղաքացիական պայքարից, կարող է աճել, տարածվել և դուրս գալ իրենց վերահսկողությունից։ Այդ պատճառով էլ նախընտրում են ոչ թե բաց քննարկում, այլ կրկնօրինակում՝ փորձելով ներկայացնել այն որպես սեփական նախաձեռնություն։
Ես չեմ Բեջազլվա կծանը, որից պետք է վախենալ։ Բայց գաղափարից, որն արդեն շարժման մեջ է և ունի իրական արդյունք, վախենում են նրանք, ովքեր սովոր չեն ներքևից եկող ուժին։ Իսկ գաղափարները, որոնք ծառայում են քաղաքացիներին, վաղ թե ուշ իրենց անունն ու աղբյուրը միշտ գտնում են։
Վանիկ Նիոկյան
ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական Շարժում
Ժողովրդի Ձայնը Լսելի Է ․․․․
