Ռիա նովոստիի զրպարտագիրը Արցшխի ԱԳ նախարարին մեղադրում է Ռուսաստանի թշնшմու դաշտում խաղալու մեջ։ Լավրովը բերում ու դրանից ավելի վատ պլան է դնում սեղանին, որ եթե ստորագրելու եք, ապա միայն սա… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է․
Սամվել Բաբայանի հարցազրույցի հետքերով 2
Սամվել Բաբայանը նշում է, որ այս աշխարհաքաղաքական տեկտոնական շարժումների շրջանում Արցախը անդունդը չտանելու համար ուղիղ/միջնորդավորված բանակցությունների մեջ է մտել Բաքվի իշխանության ներկայացուցիչների հետ’ ստանալով համաձայնություն ինքնավարության համար’ Ազգային Գվարդիա/բանակ ունենալու երաշխիքով։
Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանի կողմից առաջին անգամ կցկտուր բարձրաձայնվող այս բանակցությունների մասին տեղյակ է եղել նաև Արայիկ Հարությունյանը։ Ըստ էության Սոֆիայի, Բրատիսլավայի կամ Իվանյանի հանդիպումները եղել են կամ քողածածկույթ, կամ երկրորդական ու հույս չներշնչող ԱՄՆ/ԵՄ-Ռուսաստան մրցակցության պատճառով։ Կողմերի միչև միակ փոխանակված ու համաձայնեցված տարբերակը եղել է այն, ինչի մասին պատմում է ու պատրաստ է վկայություններով ապացուցել Բաբայանը։
Հենց Ռուսաստանի գիտությունից դուրս այս պրոցեսի մասին է 5-րդ շարասյունը դանոս տվել Մոսկվա, թե Արայիկ Հարությունյանը ձեզ ամեն ինչի մասին չի պատմում, և նա, Բաբայանը ուզում են փոխել ստատուս քվոն։
Մարիա Զախարովան Արայիկ Հարությունյանին հրապարակայնորեն ճանաչում է անցանկալի անձ, նշելով թե այդպիսի պաշտոնյա չեն ճանաչում։ Ռիա նովոստիի զրպարտագիրը Արայիկ Հարությունյանի/ Արցախի ԱԳ նախարարին մեղադրում է Ռուսաստանի թշնամու դաշտում խաղալու մեջ։ Լավրովը բերում ու դրանից ավելի վատ պլան է դնում սեղանին, որ եթե ստորագրելու եք, ապա միայն սա…
Ակնհայտ է, որ Արցախի ԱԳ նախարարն էլ գիտի, թե ինչ փաստաթղթեր ու ինչպես են փոխանակվել, որի մասին Բաբայանը խոսում է…
Արցախի իշխանությունների վրա 5-րդ շարասյան դանոսից հետո Ռուսաստանի ԱԳՆ 5-րդ վարչությունից զանգում են Արայիկ Հարությունյանին ու պահանջում հրաժարական տալ…
Սխոդկան նկուղում հավաքվում է, ու Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ մինչև շաբաթվա վերջ հրաժարական կտա։ Լուրը փոխանցվում է Միկա Բադալյանին, որ հրապարակի։ Արայիկ Հարությունյանը ձգձգում է հրաժարական տալը։ Ռուբեն Վարդանյանը զայրացած լայվով նրան հիշեցնում է, որ նա պետք է հրաժարական տա, մանավանդ որ ոչ միայն 5-րդ վարչությունից են պարտադրել, այլ նաև ինքն է խոստացել…
Արայիկ Հարությունյանը պարտադրված գնում է հրաժարականի…
Սխոդկան ողջունում է Արցախի նախագահի հրաժարականն ու անցնում իշխանությունը վերցնելուն… Ադրբեջանը դրա նախօրեին զգուշացրած է լինում, որ եթե դա անեն, պատերազմ է լինելու, քանի որ ստացվում է, որ իրեն խաբել են բանակցություններում…
Ի հակառակ այդ նախազգուշացման 5֊րդ սխոդկան 22 պատգամավորի հետ միասին դա անում են, ստանում պատերազմ և ստորագրում կապիտուլյացիան…
Մեղքը վերջում բարդում են Հայաստանի վրա…
Կիսվել սոց․ ցանցերում