Ամուսինս ձերբшկшլվել ու գերեվшրվել է. Ռուբեն Վարդանյանի կինը հանդես է եկել հայտարարությամբ

«Ամուսինս՝ բարերար, գործարար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ»:

Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ նշելով, որ Վարդանյանն արցախցիների կողքին է եղել շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին զրկանքներ կրել գոյության համար պայքարում։

«Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանի կինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս գործարար, միլիոնատեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել էր: Ըստ տեղեկությունների՝ դա եղել է այն բանից հետո, երբ նա անցնելիս է եղել Լաչինի սահմանային անցակետով:

Կիսվել սոց․ ցանցերում