Հնդկաստանը հրաժարվում է ռուսական նավթից. Թրшմփի դիվանագիտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հնդկական ապրանքների լրացուցիչ 25% մաքսատուրքը։ Հայտնում է Bloomberg-ը:

 

Դրա դիմաց Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Լրացուցիչ մաքսատուրքի վերացումից հետո հնդկական ապրանքների վրա մաքսատուրքի դրույքաչափն այժմ կազմում է 18%։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները և Հնդկաստանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել փոխշահավետ առևտրի վերաբերյալ։ Դրա համաձայն՝ Նյու Դելին կվերացնի կամ կնվազեցնի բոլոր ամերիկյան արդյունաբերական ապրանքների վրա մաքսատուրքերը, Վաշինգտոնմ իր հերթին կվերացնի հնդկական ինքնաթիռների և դրանց բաղադրիչների մաքսատուրքերը։

Կիսվել սոց․ ցանցերում