Հայաստանում որդեգրումների թիվը վերջին տասնամյակում նվազել է

Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգը յուրաքանչյուր երկրի սոցիալական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է:

Հայաստանում վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014 թվականին խնամքի հաստատություններում գտնվող երեխաները 951-ն են եղել, որից մոտ 499-ը՝ տղաներ, 452-ը՝ աղջիկներ:

Վերջին տասնամյակում խնամքի հաստատություններում երեխաների թիվը զգալիորեն նվազել է՝ 2024 թվականին հասնելով 706 երեխայի. այս դեպքում նույնպես տղաների թիվն ավելի մեծ է՝ 386 տղա և 320 աղջիկ:

2024 թվականի տվյալներով՝ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների մեծ մասը 16-18 տարեկաններն են, ամենաքիչը՝ մինչ 1 տարեկան երեխաները:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ որդեգրված երեխաների թիվը վերջին տասնամյակում ունեցել է ընդհանուր նվազման միտում:

2014-2015 թվականներին որդեգրումների թիվը եղել է առավելագույնը՝ մոտ 70-82 դեպք:

2019 թվականից հետո արձանագրվել է կտրուկ անկում: Արդեն 2024-ին որդեգրված երեխաները 22-ն են եղել՝ 12 տղա և 10 աղջիկ:

Սոցիալապես խոցելի խմբում գտնվող երեխաները հաճախ զբաղվել են մուրացկանությամբ, ու այդ միտումը տարիների ընթացքում նվազել է:

Օրինակ՝ 2000-ականների սկզբին մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը Հայաստանում բավականին բարձր է եղել. 2002-ին գրանցվել է երեխաների մուրացկանության 111 դեպք:

Տարիների ընթացքում այս ցուցանիշը կտրուկ անկում է ապրել:

2024-ին մուրացկանությամբ է զբաղվել ընդամենը 3 երեխա:

Եթե մանկատներում գտնվող երեխաների թվում գերակշռում էին տղաները, ապա մուրացկանությամբ որոշ տարիներին ավելի շատ զբաղվել են աղջիկ երեխաները:

Այսինքն՝ սոցիալական ռիսկերը տարբեր ձևով են ազդում երեխաների սեռային խմբերի վրա:

Ա․Ս

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/02/11/185149?fbclid=IwY2xjawP5ZDNleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeeUI6xG8P4glC5tZs8HJfCKqxdS1z8m1xnSjSsva0XKA1_-Z5lbhfYlkseK4_aem__iZiGHgdvN9QjE0vG29ohg

Կիսվել սոց․ ցանցերում