Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան եթերում որոշել է հիշեցնել, թե «ինչի համար էինք հավաքվել սեպտեմբերի 17-ին», ասել է թե՝ թեև բոլորիս հայացքներն այժմ ուղղված են Արցախին, բայց եկեք աչքաթող չանենք նաև Երևանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հատկապես որ, ըստ օրենքի, մի քանի օրից՝ հոկտեմբերի 10-ին, պետք է կայանա նորընտիր ավագանու առաջին նիստը և պետք է ընտրվի Երևանի նոր քաղաքապետը։
Արցախի թեմայով պատմական էքսկուրսից հետո Հայկ Մարությանն անդրադարձել է բոլորին տանջող հարցին՝ «ի՞նչ անենք այժմ»։ «Նախ, երկու բառով ուզում եմ անդրադառնալ այսօրվա անհնազանդության հանրահավաքներին և դա շատ նորմալ, բնական պրոցես է։ Մարդիկ են, էմոցիոնալ, և հոգեբանական այնպիսի վիճակում են, որ դուրս են գալիս փողոց, որպեսզի հարցերի պատասխաններ ստանան, լավ, ինչո՞ւ։ Եվ մարդիկ ունեն սահմանադրական իրավունք՝ անելու հանրահավաքներ, և սա նորմալ բնականոն պրոցես է։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ժղովրդավարական երկրում այս պրոցեսներն անխուսափելի են»,-հայտարարել է Մարությանը, փաստրեն, նորմալ, բնականոն համարելով ՌԴ ցուցումը՝ երկրում Փաշինայնին տապալելու գործընթացը։ Պատասխանելով հարցին, թե ինչու ինքը չի միանում տեղի ունեցող հանրահավաքներին՝ նախկին քաղաքապետն ասել է՝ «որովհետև և՛ ես, և՛ մեր թիմը գտնում ենք, որ իշխանափոխությունը կարող է լինել և պետք է լինի ընտրությունների միջոցով, այսինքն՝ սահմանադրական կանոններով»։ Մարությանի թիմում ներգրավված ՀԱԿ համակիների և նրանց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական «շկոլան», ինչպես ասում են, զգացնել է տալիս՝ Տեր-Պետրոսյանը նույնպես երկրում իշխանափոխության սահմանադրական եղանակի կողմնակից է։
«Սա ուղղակի խոսքեր չեն, մենք սա ապացուցել ենք։ Երևանի ընտրությունները, որոնք տեղի ունեցան, ցույց են տալիս, որ լինում է ընտրությունների միջոցով փոփոխություն անել։ Հարգելիներս, մենք մեր թիմը այս՝ իշխանափոխության պայքարն արդեն մի քանի ամիս է՝ սկսել ենք»,-հայտարարեց Մարությանը՝ հավելելով՝ «մենք ասել ենք՝ պրոցեսը սկսում ենք Երևանից, այնուհետև պրոցեսները պետք է ընդլայնվեն»։ Փաստորեն, Մարությանը «պոստ ֆակտում» նույնպես դարձավ Անդրանիկ Թևանյանի, Մանե Թանդիլյանի գաղափարակիցը, որոնք նույնպես ամբողջական իշխանափոխության օրակարգի ջատագովներն էին։ Նրա այդ «միացումը», նկատենք, հատուկ նպատակով է, որի մասին պարզ դարձավ Մարությանի մոնոլոգի հաջորդ հատածում։
Երևանի նախկին քաղաքապետը, ի դեպ, հայտարարեց, որ վերջին մեկ ամսում բակեբակ շրջեցին, խնդրեցին, աղաչեցին, որ մարդին գնան ընտրության, փոխեն իշխանությունը Երևանում, սակայն պարզեց, որ ընտրությանը մասնակցեց ընտրողների 28, 6 տոկոսը։ «Եթե բոլորը գային, ընդդիմությունը շատ մեծ արդյունքներ էր արձանագրելու և իշխանությունը դրանից պետք է հետևություններ աներ»,-ընտրողների վրա մուննաթ եկավ իր ուժերը գերագնահատած, 50+1-ի հոույսով ընտրապայքարի մեջ մտած Մարությանը։
Ապա, հիշեցնելով, թե ընտրությունների արդյունքներով որ քաղաքական ուժը քանի մանդատ ունի՝ հայտարարեց․ «Այս պահին իշխանությունն ունի 24 մանդատ։ Մենք հանդես եկանք առաջարկությամբ, առաջարկեցինք բոլոր ընդդիմադիր ուժերին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, քաղաքական մոտեցումներից, հանդես գալ մեկ ճակատով, ընտրել մեկ ընդդիմադիր թեկնածուի՝ (իրեն-խմբ․)այդպիսով զրկելով իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից։ Այս ընթացքում արձագանքել են ընդամենը երկու քաղաքական ուժ՝ «Մայր Հայաստան»-ը և «Հանրային ձայն»-ը։ «Հանրապետություն» կուսակցությունը բացարձակ ոչ մի արձագանք չի տվել, որը մեզ թույլ է տալիս ենթադրություն կազմել, որ իրենք միանալու են ՔՊ-ին և փորձելու են կազմել քաղաքային իշխանությունը։ Եթե իրենք էդպես անեն, ապա կստացվի, որ էն մարդիկ, ովքեր ընտրել են «Հանրապետություն» կուսակցությանը, փաստացի ընտրել են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուին։ Կապրենք, կտեսնենք։ Անգամ, եթե «Հանրապետւթյուն»-ը միանում է ՔՊ-ին, իրենք միասին ունենում են 32 մանդատ, մինչդեռ պետք է 33 մանդատ՝ քաղաքային իշխանություն կազմելու համար։ 33 մանդատ փաստացի ունի ընդդիմությունը, կարող ենք տեղին ասել՝ իրական ընդդիմությունը»։ Մարությանն այնուհետ հիշեցրեց, թե ինչ պայման էր առաջարկել «Մայր Հայաստան» դաշինքը ղեկավարողԱնդրանիկ Թևանյանը, որպեսզի սատարի Մարությանին, ընդունի նրա՝ ավելի վաղ արած առաջարկը՝ իրեն ընտրել քաղաքապետ։ Այդ առաջարկը, հիշեցնենք, այն էր, որ Մարությանը հայտարարի, թե ինքը նույնպես երկրում ամբողջական իշխանափոխության կողմնակից է։ Մարությանը, փաստրեն, կատարեց Թևանյանի պահանջը՝ հավաստիացրեց, որ՝ այո՛, իրենք էլ կարծում են, որ ՀՀ-ում պետք է իրականացնել ամբողջական իշխանափոխություն։ «Այսինքն, «Մայր Հայաստան» դաշինքը այս իրավիճակում փաստացի պատրաստ է մեզ աջակցելու»,-Թևանյանի մասով հարցը լուծած համարեց Մարությանն ու անցավ մյուս քաղաքական ուժի՝ «Հանրային ձայն»-ի ղեկավար Վարդան Ղուկասյանի առաջադրած պահանջին՝ իրենց տալ քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի հաստիքը։ «Բացարակ ոչ մի դեմ բան չունենք դրա հետ, միակ բանը, որ մեզ էստեղ խանգարում է, իմիջիայլոց, մեզ ձեռք կտա, որ լավ, պրոոֆեսիոնալ, մասնագետ գա և սկսի աշխատել այդ պաշտոնում։ Եթե լավ մասնագետ ունեն, ապա խնդիր չկա, բայց քանի որ վարչության պետն ինքնին համայնքայն ծառայող է, իսկ համայնքային ծառայողները նշանակելիս քաղաքապետն ինքնին չի կարող նշանակել վարչության պետ։ Տեղի է ունենում, ըստ օրենքի, մրցույթ, որի արդյունքում էլ նշանակվում է վարչության պետը։ Էս պաշտնը մենք չենք կարողանա խոստանալ մեկին, կամ՝ թուղթ ստորագրել, որ պարտավորվում ենք էդ պաշտոնը տալ այն քաղաքական ուժին, որն ուզում է զբաղեցնել այն, քանի որ օրենքով դրա իրավունքը ուղղակի չունենք։ Բայց երբ որ մենք լինենք իշխանություն, կգանք, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք իսկապես լավ մասնագետ, որը կկարողանա գլուխ հանել էդ ամեն ինչից և լավ ձևով վերահսկել համակարգը, եկեք, մասնակցեք այդ մրցույցին, հաղթեք այդ մրցույթում, և ես մեծ հաճույքով կնշանակեմ այդ մարդուն էդ պաշտոնին։ Ընդ որում, խնդրանքս այն կլինի, որ ստուգումները սկսի հենց ինձանից»։ Մարությանն առաջարկեց նաև մեկ այլ տարբերակ՝ ձևավորել քննող հանձնաժողով, որի ղեկավարումը կհանձնվի «Հանրային ձայն»-ի ներկայացուցչին և նա կարող է քննել, ստուգել այն, ինչ մտքովն անցնում է։
Կարճ ասած՝ Մարությանը բոլոր հնարավոր կերպերով փորձեց քվե մուրալ ընդդիմադիրներից, որպեսզի ամոթով չմանա, իրագործի իր փափագը՝ դառնա քաղաքապետ։ Իսկ եթե այս պայմանավորվածությունը գլուխ բերել չհաջողվի, ապա, ըստ նախկին քաղաքապետի, «մեր մյուս առաջարկը ուժի մեջ է՝ գնալ ավագանու նոր ընտրության։ Դրա համար այս երեք ֆրակցիաները պետք է ապահովեն, որ ավագանու առաջին նիստին չլինի ներկայություն։ Քվորումը չենք ապահովի, քաղաքապետ չի ընտրվի և կգնանք նոր ընտրությունների։ Եթե այս երեք ուժերից որևէ մեկի ներկայացուցիչը գնաց, քվորում ապահովեց, ուրեմն սա նշանակում է, որ ինքը խաղում է իշխանական խաղը, քան որ այդ դեպքում նորից կընտրվի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն»,-զգուշացրեց Մարությանը։
Հ․Գ․ Նշենք, որ «Ազգային առաջընթաց» ֆրակցիան նիստ է հրավիրել, որի ժամանակ ֆրակցիայի բոլոր անդամները ստորագրել են մի փաստաթղթի տակ, ըստ որի՝ հոկտեմբերի 10-ին ընտելու են քաղաքապետի միակ ընդդիմադիր թեկնածուին, որն առաջարկելու է ԱԱԿ-ն։ «Իսկ եթե որոշում կայացվի, որ գնում ենք նոր ընտրությունների, ապա պետք է այնպես անենք, որ քվորում չապահովվի, այսինքն՝ չենք գնալու նիստի՝ դրանով իսկ զրկելով իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից»,-նշեց Մարությանն ու ցույց տվեց համապատասխան փաստաթուղթը։
Հ․Մ․
Աղբյուրը՝
https://civic.am/104435—.html?fbclid=IwAR0V7kgLF1z9sdE_XC4noD2lUb4WVA046wUq2BUSbA2wTJFckIgod133eOE
