Ահшբեկչпւթյուն Լվովում․ հայտնի է զпհված ոստիկանի անունը

Լվովում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 23-ամյա ոստիկանության սերժանտ Վիկտորիա Շպիլկան։ Տուժել է 24 մարդ։

Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ Ոստիկանությունը ահազանգ է ստացել քաղաքի կենտրոնում գտնվող խանութ ապօրինի ներթափանցման մասին։ Երբ պարեկային խումբը ժամանել է Դանիշիշինի փողոց, գործարկվել է առաջին ինքնաշեն պայթուցիկ սարքը։ Մի քանի րոպե անց դեպքի վայր է ժամանել երկրորդ պարեկային խումբը, ինչից հետո տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն։

Դատախազությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչության՝ ծանր հետևանքներով հոդվածով։

Վիկտորիա Շպիլկան ծնունդով Վոլինից էր, հետագայում բնակվել էր Խերսոնում։ Ավարտել էր Լվովի ներքին գործերի համալսարանը և ծառայության անցել պարեկային ոստիկանությունում։ Անցած տարվա աշնանը ամուսնացել էր, նրա ամուսինը նույնպես պարեկային ոստիկան է։

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ հարձակման հետևում կարող են կանգնած լինել Ռուսաստանի հատուկ ծառայությունները։

Կիսվել սոց․ ցանցերում