Ինչու գլուխներիդ մոխիր լցրած չէ. վարչապետը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իրանում ծավալվող իրադարձություններից մեկ օր առաջ էլ ենք ԱԽ նիստ ունեցել, մեկ օր հետո էլ․ այդ նույն շաբաթ պաշտպանության նախարարը այցով եղել է Իրանում»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Իրանում ծավալված իրադարձություններից առաջ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գործում է ամենօրյա ռեժիմով. «Ոչ թե մեկ շաբաթ է գործում, այլ՝ ամիսներով, ամենօրյա ռեժիմով»։

Նա ընդդիմադիր պատգամավորի հարցին ի պատասխան՝ հեգնել է. «Ձեր հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչու ԱԺ նիստը չենք չեղարկել ընդհանրապես»։

Նա արձագանքել է նաև մարզային այցի ժամանակ կարկանդակ ուտելու տեսանյութին. «Ձեզնից չի երևում, որ հացադուլ հայտարարած ու քուրձ հագած վիճակում եք։ Ինչո՞ւ գլուխներիդ մոխիր լցրած չէ, և ինչո՞ւ քուրձ չեք հագել, և ինչու՞ չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, չեմ հասկանում։ Եւ ընդհանրապես, ես չեմ տեսնում պատճառ, որ կառավարող մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի»։

Նա նաև ասել է. «Իմիջիայլոց, պեռաշկու տեղը կարող ենք ասել, եթե շատ սովածանաք, կարող եք ուտել»։

Կիսվել սոց․ ցանցերում