Հայաստան ներկրվող գազի 1000 խմ-ի համար հայկական կողմն այս տարի ավելի թանկ է վճարել ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 28.09.2023 | 11:11 ԼՈՒՐԵՐ 28.09.2023 | 13:00 ԼՈՒՐԵՐ 13։00 ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ 28.09.2023 | 12:58 ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ առաջիկա օրերին կաշխատի իր դաշնակիցների և գործընկերների հետ․ Միլլեր 28.09.2023 | 12:57 Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին կալանավորեց 4 ամսով 28.09.2023 | 12:54 Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 386 անձ է ժամանել Հայաստան 28.09.2023 | 12:51 Հռոմի ստատուտը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ 28.09.2023 | 12:39 Դատարանից պահանջում ենք ապահովել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքն ու խոշտանգման արգելքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 12:34 Կառավարությունը 1 մլրդ 188 մլն դրամ կհատկացնի 22 կմ ճանապարհի ասֆալտապատման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 12:32 Հռոմի ստատուտի առնչությամբ հայկական կողմը ռուսական կողմին առաջարկներ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 12:30 Շուշի-Լաչին ճանապարհին ռուս խաղաղապահների բենզատարը շրջվել է․ կայանված հայկական մարդատարներ են բռնկվել 28.09.2023 | 12:22 Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են լինում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 12:21 Արցախցիների բռնի տեղահանությունը շարունակվում է. ՈՒՂԻՂ 28.09.2023 | 12:14 Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ տառապել է իր հավատքի պատճառով, կրկին բախվել է էթնիկ զտման կոշտ արշավի. Մել Գիբսոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 12:12 ԼՂ-ից եկած թոշակառուները կստանան թոշակներ, կօգտվեն նաև հետվճարից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 12:06 2024-ին Կառավարությունը կրկին 7 % տնտեսական աճ է կանխատեսում․ հաստատվեց բյուջեի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 12:00 Եղիշե Կիրակոսյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ 28.09.2023 | 11:56 Այսօր անօթևան մարդ չկա ու չպետք է լինի․ փոխվարչապետը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 11:47 Բաքուն առևանգված Ռուբեն Վարդանյանի նկատմամբ 3 հոդվածներով մեղադրանք է առաջադրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 11:46 Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 28.09.2023 | 11:42 ԼՂ-ից տեղահանվածների համար գանձապետական նվիրաբերության հաշիվ կբացվի․ փոխվարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 11:37 Սամանթա Փաուերը Ալիևի հետ քննարկում է ունեցել 28.09.2023 | 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 66 հազար 500-ի․ հոսքի ինտենսիվությունը չի նվազում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 28.09.2023 | 11:30 Փրկարարները հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի․ ԱՀ ՆԳՆ 28.09.2023 | 11:19 Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորը Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին բարձրացել է։ Այս տարվա առաջին կիսամյակում ռուսական գազի համար Հայաստանը 1000 խմ-ի դիմաց վճարել է 172․4 դոլար՝ 2021 թ-ի 165 դոլարի փոխարեն։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ ներկրվել է 1 մլրդ 480․6 մլն խմ գազ, որի համար վճարվել է 255 մլրդ 373 մլն դոլար։ 2022 թ-ին Հայաստանը Ռուսաստանից 1000 խմ գազը գնել է 169 դոլարով։ 2022 թ-ի մարտին ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանվելու է։ 10 տարի 165 դոլար գնի պահպանման համար ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34․79 մլն ԱՄՆ դոլար է վճարում՝ որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ «Մենք միջոցներ ենք ձեռնարկել, ՀՀ-ի գազի գինը 165 դոլար 1000 խմ-ի համար, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, պահպանելու համար»,- 2022 թ-ի մարտին կառավարության նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել էր, որ 2013 թ-ին «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունների կնքած պայմանագրով արդեն իսկ եղել է կալորիայով ճշգրտման բանաձև, որն անընդհատ հետաձգվել է, բայց այլևս պետք է կիրառվի: Ըստ պաշտոնյաների՝ ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունն (ջերմատվություն) ավելացել է և գինն էլ, ըստ դրա, ճշգրտվում է։ Սահմանված ստանդարտներով՝ 1 խմ գազի նվազագույն ջերմատվությունը 7900 Կկալ է։ 2021 թ-ին գազի կալորիականությունը կազմել է միջինում 8200 Կկալ և ավելի, առանձին ամիսներին՝ մինչև 8700 Կկալ։ Բացի «Գազպրոմ Արմենիայից», գազի ջերմատվությունը ստուգում են նաև խոշոր սպառողները՝ ՋԷԿ-երը, «Արարատցեմենտը»։ Ի դեպ, 2014 թ-ին կառավարությունը հանձնաժողով էր ստեղծել՝ գազի կալորիականությունը ստուգելու նպատակով։ Շուրջ 5 ամիս տևած ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը եզրակացրել էր՝ Հայաստանում գազի կալորիականության հետ կապված որևէ խնդիր չկա: Թե ներկայում սահմանին գազի գնի բարձրացումն ինչպե՞ս կանդրադառնա սպառողների վրա, պարզ չէ։ Վերջին անգամ գազի սակագինը փոխվել է 2022 թ․ ապրիլի 1-ին՝ սովորական սպառողների համար բարձրանալով 4․7 դրամով և դառնալով 143.7 դրամ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/694453.html?fbclid=IwAR0UMBJDKDYMr38mYc__pssFLyTJkJj3eKtPR2MXzH-b5bPdkqn9TSr0vxk
© factor.am
