Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում․ հասցեներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 62, 62/2, 62/3, 62/5, 7-րդ փողոցի թիվ 25-ից 45, 6-րդ փողոցի թիվ 35-ից 51, 13-րդ փողոցի թիվ 7-ից 11, 15-րդ փողոցի թիվ 15/1-ից 15/13 հասցեների առանձնատների, 15-րդ փողոցի թիվ 4/7 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Կիսվել սոց․ ցանցերում