Սոչիում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնելէ ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբին։
«Սոչիում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը եղել է 5 կմ խորությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
