Դավիթ Չալոյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
2-րդ ռաունդում հայ մարզիկի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։ Մրցավարները գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհել են Չալոյանին։ Այսօր նա կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։
