Մինչ օրս ԼՂ-ի պшյթյпւնի վայրից 170 шճյпւն և մшսпւնք է տեղափոխվել դատաբժշկական փորձաքննության բյուրո. ԱԻՊԾ

Սեպտեմբերի 25-ին ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։

Այս մասին հայտնում է ԼՂ ԱԻ պետական ծառայությունը:

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում