Ջեյհпւն Բшյրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին

Ադրբեջանա-հայկական սահմանին շարունակվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ջեյհուն Բայրամովը՝ փոխանցում է APA գործակալությունը։

Բայրամովի խոսքով՝ գործընթացը շարունակվում է սահմանային տարբեր հատվածներում։

 

Նա նաև պնդել է, թե Հայաստանում առկա են «ռևանշիստական մտածողություն ունեցող ուժեր», որոնք, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «չեն նպաստում դրական արդյունքների»։

Կիսվել սոց․ ցանցերում